ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Նոնա ՄՈՒՐԱԴՅԱՆ. Նրանց գրասենյակներում կախված է Աթաթուրքի նկարը

Նոնա ՄՈՒՐԱԴՅԱՆ. Նրանց գրասենյակներում կախված է Աթաթուրքի նկարը
24.04.2013 | 13:19

Ես կարող եմ հասկանալ այն հայերին, որոնց ծննդավայրը եղել է Կ.Պոլիսը, և որոնց համար դժվար է եղել լքել սիրելի քաղաքը 1915 թվից հետո: Հասկանում եմ Անթալիա հանգստի մեկնող հայերին` թքած, թե Թուրքիայի ՀՆԱ-ն չի աճի, մարդկանց էժան և որակյալ հանգիստ է պետք: Հասկանում եմ Թուրքիա մեկնող մեր առևտրականներին՝ ոչինչ, որ նրանցից շատերը անորակ ապրանքներով ողողել են մեր շուկան, իսկ կին-առևտրականներից շատերն էլ թուրքերի սեզոնային սիրուհիներն են: Բայց ոչ մի տրամաբանության սահմաններում չի տեղավորվում իրենց ողջ կապիտալը Թուրքիա տեղափոխած, Բոսֆորի երկայնքով վիլլաներ կառուցած հայաստանյան գործարարների որոշումը, որոնք բոլորովին վերջերս, ընտանյոք հանդերձ, մշտական բնակություն են հաստատել Թուրքիայում: Մանր-մունր բաների մեջ չեմ խորանում, միայն կասեմ, որ նրանց գրասենյակներում կախված է Աթաթուրքի նկարը, իսկ երեխաները, երբ դպրոցում սովորում են թուրքերեն կարդալ, առաջին նախադասությունը լինում է. «Ես թուրք եմ և ես հպարտ եմ դրա համար»:

Դիտվել է՝ 6624

Մեկնաբանություններ